Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատանքային խումբը կքննի ԱՀԿ կանոնները խախտելու վերաբերյալ մեղադրանքները

Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատանքային խումբը կքննի ԱՀԿ կանոնները խախտելու վերաբերյալ մեղադրանքները

PanARMENIAN.Net - 2010 թվականի ապրիլին Հայաստանի ֆինանսների նախարարությունում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը կքննի Ուկրաինայի մեղադրանքները Հայաստանի հասցեին` ԱՀԿ կանոնների խախտման վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին էին հայտնել ՀՀ ֆինանսների նախարարությունում, տվյալ պահին հարցը քննարկվում է, հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելը ժամանակ է պահանջում:

Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը հայտնաբերել է, որ ուկրաինական ծխախոտը Հայաստանում հարկադրման է ենթարկվում: Կիևը մտադիր է հանգուցալուծել հակամարտությույը ԱՀԿ մեխանիզմների օգնությամբ, որոնց շնորհիվ Ուկրաինային նախկինում հաջողվեց պաշտպանել իր շահերը Վրաստանում: Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությույը, ուր դիմել էր «Ուկրտաբակ» ասոցիացիան, արդեն ոչ պաշտոնական խորհրդակցություններ է ձեռնարկել Հայաստանի հետ:

Հայաստանը պաշտոնապես ԱՀԿ 145-րդ անդամը դարձավ 2003թ. փետրվարի 5-ին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---