ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանտունը հերքում է հաղորդագրությունը Սերժ Սմեսովին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ նշանակելու վերաբերյալ![]() 18 մայիսի 2010 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է հաղորդագրությունը Սերժ Սմեսովին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ նշանակելու վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության մամլո ծառայությունում, տվյալ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Նախօրեին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Ֆրանսիան փոխում է իր համանախագահին ԵԱՀԿ ՄԽ-ում և Բերնար Ֆասիեի փոխարեն համանախագահի պաշտոնում կնշանակվի Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: ![]() ![]() ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |