1992թ. մայիսի 18-ին ազատագրվեցին Լաչինի շրջանն ու Լաչինը` այժմ Բերդաձոր

1992թ. մայիսի 18-ին ազատագրվեցին Լաչինի շրջանն ու Լաչինը` այժմ Բերդաձոր

PanARMENIAN.Net - 1992թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Լաչինը` այժմ Բերդաձոր: Բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Այդ ճանապարհն անվանեցին «Կյանքի ճանապարհ»:

Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը և Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր դաժան տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը: Ռազմամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի նվազագույն քանակը ՀՀ-ից ԼՂՀ էր տեղափոխվում քաղաքացիական ավիացիայի ուժերով` «Մի-8» ուղղաթիռներով և բեռնափոխադրումների համար հարմարեցված «Յակ-40» և «ԱՆ-2» ուղևորատար ինքնաթիռներով: Ավելորդ չէ նշել նաև, որ ինքնաթիռների թռիչքները հնարավոր դարձան միայն Խոջալուի ազատագրման արդյունքում, քանի որ Ղարաբաղի միակ գործող օդանավակայանը գտնվում էր այդ ավանի տարածքում և վերահսկվում էր Ադրբեջանի կողմից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---