Նադյա Պասկուալ. Ադրբեջանն ագրեսիվորեն է մոտեցել ԼՂՀ մասին իտալական ուղեցույցի հրատարակման փաստին

Նադյա Պասկուալ. Ադրբեջանն ագրեսիվորեն է մոտեցել ԼՂՀ մասին իտալական ուղեցույցի հրատարակման փաստին

PanARMENIAN.Net - Երևանում մայիսի 18:00-ին կայացավ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (ԼՂԻ) մասին իտալերեն լեզվով առաջին անգամ հրատարակված ուղեցույցի շնորհանդեսը, որը համալրեց Իտալիայի հանրահայտ «Polaris» զբոսաշրջային ուղեցույցերի շարքը:

«Հրատարակության շուրջ աշխատանքի ժամանակ ես օգնության համար դիմել եմ բազմաթիվ հայ պրոֆեսորների, որպեսզի աշխատանքն ավելի ճշգրիտ ու լիարժեք լինի»,- ասել է ուղեցույցի հեղինակ Նադյա Պասկուալը: Նրա խոսքով, Իտալիայում Ադրբեջանի դեսպանի կողմից ագրեսիվ մոտեցում էր ցուցաբերվել հրատարակության հանդեպ. «Ես խնդրեցի սկզբից ընթերցել գիրքը, և եթե հարցեր առաջանան, ինձ դիմել, բայց առայժմ հետագա արձագանք չի ստացվել»:

Շուրջ 350 էջից բաղկացած ուղեցույցում ներկայացվում է Հայաստանի և ԼՂՀ-ի պատմությունը, մշակույթը, կրոնը, բնությունը և տրամադրվում է տեղեկատվություն տարբեր տիպի արշավների կազմակերպման վերաբերյալ: Այն նաև ներառում է Հայաստանի, ԼՂՀ-ի և Երևանի քարտեզներ, ինչպես նաև հավելված` Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով: Առանձին բաժին նվիրված է Երևանի, Էջմիածնի, «Մետաքսե ճանապարհի», Հայաստանի հեթանոսական հին քաղաքների և քրիստոնեական վանքերի բնութագրմանը: Մայիսի 18-ից նոր ուղեցույցը զբոսաշրջիկներին հասանելի կլինի ինչպես Իտալիայում, այնպես էլ Հայաստանում և ԼՂՀ-ում:

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ուղեցույցի հեղինակ Նադյա Պասկուալը և այլ մասնակիցներ:

«Polaris»-ը միջազգային ճանաչում ունեցող իտալական հրատարակչություն է, որի կողմից տպագրված ուղեցույցները տրամադրվում են Իտալիայի խոշորագույն գրախանութներին և հեղինակավոր զբոսաշրջային գործակալություններին: «Polaris»-ը տպագրել է շուրջ 70 ուղեցույց, որոնց տարեկան շրջանառությունն ավելի քան 40,000 է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---