Սերգեյ Շահվերդյան.«Զբոսաշրջիկները որոշ զգուշավորություն են ցուցաբերում ԼՂՀ նկատմամբ»![]() 18 մայիսի 2010 - 20:11 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զբոսաշրջիկները որոշ զգուշավորություն են ցուցաբերում, սակայն հանրապետության ղեկավարությունը փորձում է լուծել այս հարցը», - ասել է ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին իտալերեն լեզվով հրատարակված ուղեցույցի շնորհանդեսին պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նրա խոսքերի համաձայն, ներկայում միջազգային զբոսաշրջային կառույցների օգնությամբ Արցախի մասին ճշմարտությունն է քարոզվում: «Ադրբեջանը` որպես պարտված կողմ, ամեն կերպ փորձում է դիմադրել ԼՂՀ միջազգային ճանաչմանը նաև զբոսաշրջության բնագավառում: Պատահել է այնպես, որ միջազգային ցուցահանդեսի ժամանակ ԼՂՀ վահանակի ցուցադրման դեմ որպես բողոքի նշան Ադրբեջանը փակել է իր տաղավարը և հեռացել», - ընդգծել է Շահվերդյանը: Բացի այդ, Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Արցախի Հանրապետությունն ակտիվ գործունեություն է վարում հանրապետությունում զբոսաշրջության և համապատասխան կառույցների զարգացման ուղղությամբ: «2009 թ. ԼՂՀ-ում զբոսաշրջության աճը կազմել էր 13 տոկոս, ինչը լավ ցուցանիշ է, ընդ որում, Հայաստանում աճը 3 տոկոս էր», - ասել է նա, ավելացնելով, որ զբոսաշրջիկների մեծ մասը սփյուռքահայերն են, որոնց համար ԼՂՀ-ն ոչ միայն զբոսաշրջային երկիր է, այլև գաղափարախոսության և հայկական մտածողության խնդիր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |