Արման Կիրակոսյանը կարևորեց ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման գործում![]() 18 մայիսի 2010 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանիարտգործնախարարի տեղակալԱրման Կիրակոսյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ տիկին Դունյա Միյատովիչին: Ողջունելով հյուրին` Արման Կիրակոսյանը կարևորեց ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման գործում: ԵԱՀԿմամուլիազատության հարցերով նորանշանակ ներկայացուցիչն անդրադարձավ Հայաստանի կողմից մամուլի ազատության ապահովմանն ուղղված քայլերին` դրական գնահատելով օրենսդրական բարեփոխումները: Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին Հայաստանի և ԵԱՀԿ` մասնավորապես Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ հետագա համագործակցության խնդիրները, նշեցին այս հարցում տարածաշրջանային համագործակցության ապահովման անհրաժեշտությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |