Մինչև 2015 թ. Հայաստանի հեռուստաընկերությունների քանակը կրճատվելու է` 22-ից հասնելով 18-ի![]() 18 մայիսի 2010 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանում քննարկվել է ՀՀ «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր Հայաստանի կառավարությունը: Ներկայացված օրինագիծը հետապնդում է ռադիոյի և հեռուստատեսության բնագավառի բարելավման նպատակ` թվային հեռարձակման միջոցով: Այս մասին ՀՀ ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Ըստ Թումասյանի, ռադիոյի և հեռուստատեսության բարելավումն ընթանալու է երկու փուլով` թվայնացման, որը տևելու է մինչև 2015 թ. և զարգացման: Փոխնախարարն ասել է նաև, որ օրինագիծը նախատեսում է առաջին փուլում կրճատել Հայաստանի հեռուստաընկերությունների թիվը` 22-ից հասցնելով 18-ի: Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն օրինագիծը համարել է անընդունելի և հայտարարել է, որ կառավարությունը այն պետք է հետ կանչի, քանի որ դրա ընդունումով Հայաստանի իշխանությունները համընդհանուր վերահսկողություն են սահմանում հոռուստաեթերի նկատմամբ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ասել է, որ անընդունելի է այն փաստը, որ ՀՀ ԱԺ է ներկայացվում օրինագիծ առանց այն խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում քննարկելու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |