ՀՀԿ. Ադրբեջանը պետք է դուրս բերի զորքերը իր կողմից բռնակցված Շահումյանի ու Գետաշենի տարածքներից![]() 18 մայիսի 2010 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Թուրք-ադրբեջանական տանդեմի` ի դեմս Թուրքիայի վարչապետի ու Ադրբեջանի սուլթանի պաշտոնը հորից ժառանգած Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը պետք է որոշակի տարածքային զիջումների գնա ղարաբաղյան կարգավորման հարցում, անհեթեթ են: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովի խոսքով, նման հայտարարությունները խոսում են այն մասին, որ թուրքական քաղաքական վերնախավի «ուղեղներում» գերակշռում է պանթուրքիզմի և նեո-օսմանիզմի գափարախոսությունը: «Ավելի ճիշտ կլինի, եթե թուրքական կողմը նման հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվի իր ներքին խնդիրներով ու առաջին հերթին դուրս բերի զորքերը Կիպրոսից, որի տարածքի 38%-ն ավելի քան 35 տարի շարունակ օկուպացված է Թուրքիայի կողմից»,- ընդգծեց նա: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը այսպես կոչված «օկուպացված» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման մասին` ՀՀԿ խմբակցության քարտուղարն Իլհամ Ալիևին հիշեցրեց, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար ադրբեջանական կողմն առաջին հերթին պետք է դուրս բերի զորքերը իր կողմից բռնակցված Շահումյանի ու Գետաշենի տարածքներից և պայմաններ ստեղծի հայ փախստականների վերադարձի համար»,- նկատեց պատգամավորը: Նա ավելացրեց նաև, որ ներկա պահին ի դեմս Արցախի միջազգային հանրությունը գործ ունի մի պետության հետ, որը հավատարիմ է ժողովրդավարության, ինքնության ու ազատության իդեալներին, որը պաշտպանում է իր խաղաղ գոյությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |