ԱՄՀ-ն Հայաստանում ՀՆԱ-ի 4 տոկոս աճ է կանխատեսում 2010թ. և 6 տոկոս գնաճ![]() 19 մայիսի 2010 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Հայաստանում արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերի կապակցությամբ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է իր կանխատեսումներն երկրի ՀՆԱ-ի վերաբերյալ և այժմ կանխատեսում է 4 տոկոս աճ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը: Բացի այդ, ըստ ԱՄՀ առաքելության ղեկավարի, գնաճի տեմպերը կրճատման միտում ունեն, սակայն նրա մակարդակը 2010 թվականին կկազմի 6 տոկոս: Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին, ապա Լյուիսն ընդգծել է, որ ընթացիկ տարում Հայաստանի պետբյուջեի եկամուտները կավելանան, ինչը թույլ կտա ապահովել դեֆիցիտի ավելի ցածր մակարդակ: Ըստ ԱՄՀ նախորդ կանխատեսման ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2010 թվականի ավարտին պետք է կազմեր 1,8 տոկոս, իսկ գնաճը` 6,2 տոկոս: Բյուջեում ամրագրված տնտեսական աճը նախատեսվում է 1,2 տոկոսի չափով, գնաճը` 4±1,5 տոկոսի մակարդակով: ![]() ![]() Արժույթի միջազգային հիմնադրամը Արժույթի միջազգային հիմնադրամը` ԱՄՀ-ն ՄԱԿ-ի մասնագիտացած հաստատություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում (ԱՄՆ): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |