EFF/ECF IMF ծրագրի շրջանակներում Հայաստանին կհատկացվի շուրջ 52 մլն ԱՄՆ դոլար![]() 19 մայիսի 2010 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) եռամյա ծրագրի շրջանակներում հասանելի ֆինանսավորումը կկազմի 392 մլն ԱՄՆ դոլար, որը կընդգրկի մինչև 2013 թ. հունիսն ընկած ժամանակաշրջանը: Ընդ որում, այս ծրագրերը ԱՄՀ Գործադիր խորհուրդը հաստատելով` հնարավորություն կտա Հայաստանին օգտագործել շուրջ 52 մլն ԱՄՆ դոլարի գումար: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը: «Տնտեսական պայմանները, թեև, դեռևս ծանր են, սակայն Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Արտերկրից դրամական փոխանցումների ծավալը վերականգնվում է, պետական ֆինանսների վիճակը բարելավվում է», - ասել է նա: ԱՄՀ առաքելության ղեկավարի խոսքերի համաձայն, տնտեսական ճգնաժամն ավարտվել է, սակայն ի հայտ են եկել կարևոր միջնաժամկետ մարտահրավերներ, որոնց ի պատասխան երկրի իշխանությունները կիրագործեն կուռ մակրոտնտեսական քաղաքականություն` EFF/ECF IMF- առաջարկած ծրագրի շրջանակներում: Մարկ Լյուիսն ասել է նաև, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են հարկային վարչարարության մեջ բարեփոխումներ կատարելու օգնությամբ ընդլայնել հարկային բազան: Բացի այս, ԱՄՀ ներկայացուցիչն ասել է նաև, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի բանկային համակարգը կայունություն դրսևորեց, և տնտեսական ակտիվությանն աջակցելու նպատակով երկրի իշխանությունները մտադիր են զարգացնել ֆինանսական միջնորդությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |