ՊԱԿԻՍՏԱՆԻ ԴԵՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԲԱՔՎՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՅԶԵՐ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ17 հոկտեմբերի 2001 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Երեկ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը որոշում է ընդունել վերացնել Պակիստանի դեմ բոլոր պատժամիջոցները: Այդ պատժամիջոցները մտցվեցին նրանից հետո, երբ Իսլամաբադը, չնայած համաշխարհային հանրության պահանջի, ձեռնամուխ եղավ միջուկային զենքի մշակմանը: Այս քայլը հանդիսացավ ամերիկյան օրենսդիրների արձագանքը գեներալ Մուշարաֆի վարչակարգի` հակաահաբեկչական կոալիցիայի երկրներին թալիբների դեմ ռազմական գործողություններում աջակցելուն: Կոնգրեսի որոշումը Ադրբեջանում դրական հույզեր է առաջացրել: Այնտեղ կարծում են, որ Աֆղանստանում ռազմական գործողություններ անցկացնելում Վաշինգտոնին աջակցելու պաշտոնական Բաքվի պատրաստականությունը կարող է հանգեցնել Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման չեղյալ հայտարարելուն: Այդ ուղղումը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |