Մարկ Լյուիս. Հայաստանի կառավարությունը կկարողանա ապահովել պետպարտքի սպասարկումը19 մայիսի 2010 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն, անկասկած, կկարողանա ապահովել պետպարտքի սպասարկումը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը ի պատասխան Հարավային Կովկասի ու Միջին Ասիայի գծով ԱՄՀ փորձագետ Վերոնիկա Բակալուի այն մտավախության, որ ճգնաժամային շրջանում Հայաստանի պետպարտքն աճել է երկու անգամ, ինչը որոշակի մտահոգություն է առաջացնում: «Այս պահի դրությամբ, Հայաստանի պետական պարքտը կայուն է, սակայն ապագայում հարկ կլինի հատուկ ուշադրություն դարձնել միջոցների ներգրավման ծրագրերին, թույլ չտալու համար, որ պետպարտքը կտրուկ աճի»,-հավելել է ԱՄՀ առաքելության ղեկավարը: Ըստ ԱՄՀ ներկայացուցչի, պետպարտքի առկայության քաղաքականությունն ենթադրում է հուսալի ծրագրերի առկայություն, որոնք կապահովեն բարձր շահույթ և վարկավորման բարենպաստ պայմաններ: «Լավագույն տարբերակը կլինի դրամաշնորհների ներգրավումը և վարկերի տրամադրումը արտոնյալ պայմաններով»,-հավելել է Մարկ Լյուիսը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |