ՀՀ նախագահն ընդունել է Արգենտինայի նորանշանակ դեսպանին![]() 20 մայիսի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ դեսպան Միգել Անխել Կունեոն: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունենա փոխգործակցությունն առավել ամրապնդելու գործում եւ վստահեցրել է, որ առաքելության ընթացքում նա աջակցություն կստանա Հայաստանի պետական մարմինների կողմից: Դեսպան Միգել Անխել Կունեոն ասել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը, ինչի վկայությունն է տարածաշրջանում առաջին դեսպանության հիմնումը Երեւանում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 21-ին` Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանայի մասնակցությամբ: Դեսպանը նաեւ տեղեկացրել է, որ եղել է հայ-արգենտինյան հարաբերությունների ակունքներում եւ 1992թվականին իր մասնակցությունն է ունեցել Արգենտինայի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության մշակմանը: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կունեոն հայ-արգենտինյան համագործակցության ընդլայնման առաջնային խնդիր են համարել տնտեսական ակտիվության խթանումը: Զրուցակիցներն ընդգծել են արգենտինահայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` ասելով, որ համայնքը յուրօրինակ կամրջի դեր է կատարում Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ: Նշվել է նաեւ, որ տեղի հայերն ակտիվորեն ներգրավված են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, եւ նրանցից շատերը մեծ հաջողությունների են հասել: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Արգենտինայի հավասարակշիռ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |