Սլովակիայի Ազգային խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն որպես պաշտոնական դիտորդ կմասնակցի Արցախի ԱԺ-ի ընտրություններին20 մայիսի 2010 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ-ի ընտրություններին, որպես պաշտոնական դիտորդներ, մասնակցելու են ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը և Սլովակիայի Ազգային խորհրդի (ԱԽ) պատգամավոր, ԱԽ-ի առաջին նախագահ, հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Ֆրանտիշեկ Միկլոշկոն հանդիսանում է Քրիտոնեադեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) հիմնադիրներից, հայտնի այլախոհ է եղել ու հետապնդվել է սոցիալիստական ռեժիմի ժամանակ Յան Չառնոգուրսկու և Վացլավ Հավելի հետ միասին, ինչպես նաև նախագահական վերջին ընտրությունների թեկնածու էր հանդիսանում ՔԴԿ-ի կողմից: Մայիսի 21-ին պարոն Միկլոշկոն և պարոն Գրիգորյանը կմատուցեն ծաղկեպսակ ցեղասպանության զոհերի հիշատակին: Ֆրանտիշեկ Միկլոշկոն 2004թ-ի Սլովակիայի ԱԽ-ի` Թուրքիայի ԵՄ-ը անդամակցելու, քննարկումների ժամանակ հանդես եկավ պատգամավորական առաջարկով` Թուրքիայի ԵՄ-ը անդամությունը պայմանավորել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմամբ, և պահանջեց անմիջապես սկսել Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումները: Այնուհետև քննարկումների ընթացքում նա 2 անգամ հանդես եկավ` դիմագրավելով ԱԳ նախարարի ելույթները ցեղասպանության բանաձևի դեմ: Ինչպես հայտնի է պատգամավորական առաջարկն անցավ առանց դեմ քվեարկման: Այսօր էլ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի մասնակցությունը չճանացված Արցախի ԱԺ-ի ընտրություններին խիստ համարձակ և անգնահատելի քայլ է ու հանդիսանում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի Սլովակիայում և Եվրոպայում Արցախի անկախության ճանաչման հարցի զարգացման նախագծի կարևորագույն մասերից մեկը: ԵՀՄՖ-ը շարունակում է ակտիվացնել եվրոպահայության աշխատանքները ցեղասպանության ճանաչմանը զուգընթաց Արցախի հիմնահարցի լուծման ուղղությամբ այն հայտարարելով առաջնային, հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |