ANCA-ն նշել է Պոնտոսի հույների, ասորիների և խալդերի ցեղասպանության օրը![]() 20 մայիսի 2010 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) նշեց Պոնտոսի հույների, ասորիների և սիրիացի խալդերի ցեղասպանության օրը, որոնք ևս Օսմանյան կայսրության և քեմալիստական Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների դեմ թուրքական ցեղասպան քաղաքականության զոհ դարձան: «Մենք միավորվում ենք մեր եղբայրների ու քույրերի` հույների, ասորիների, սիրիացի խալդերի և Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած բոլոր քրիստոնյաների հետ Պոնտոսի հույների ցեղասպանության այս սուրբ օրը, ցեղասպանության, որը ճանաչվել է համաշխարհային հանրության կողմից»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նշել է նաև, որ ANCA-ն հաստատում է իր վճռականությունը քրիստոնյա ժողովրդների ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ: Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչել են Հունաստանը, Կիպրոսը և Շվեդիան, ինչպես նաև Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Ֆլորիդայի, Հարավային Կարոլինայի, Մասաչուսեթսի, Փենսիլվանիայի և Իլլինոյսի նահանգները: Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում ցեղասպանության ենթարկվել շուրջ 2 միլիոն հայ, ասորի, սիրիացի եև հույն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |