Microsoft Office 2010-ը Հայաստանում ազատ վաճառքի կհանվի հունիս ամսին![]() 20 մայիսի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հունիսից սպառողները կկարողանան ձեռք բերել Microsoft Office 2010 ծրագիրը: Այդ մասին այսօր Երևանում լրագրողներին հաղորդեց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Ընդ որում, նա ճշտեց, որ ընկերության կորպորատիվ հաճախորդներն արդեն օգտվում են նոր ծրագրից: «Microsoft Office 2010 փորձնական տարբերակն արդեն մի քանի ամիս առաջ է տեղակայվել ընկերության ինտերնետ-կայքում, և մինչև հոկտեմբեր կարելի է անվճար օգտվել դրանից, ծանոթանալու համար բազմաթիվ փոփոխությունների ու նորամուծությունների հետ»,- ասաց Microsoft-ի ներկայացուցչության տնօրենը: Microsoft Office 2010 սովորական տարբերակները կարժենան մոտ $150, կներառեն լիցենզիաներ երեք օգտվողների համար, իսկ Microsoft Office 2010 Enterprise-ը կարժենա մոտ $500-600: Գրիգոր Բարսեղյանը հիշեցրեց նաև, որ ներկա պահին Երևանի խանութներում վաճառվում է Windows 7 օպերացիոն համակարգը, որն իր մեջ ներառում է մի շարք ծրագրերի փաթեթներ, այդ թվում` հակավիրուսային ծրագիր և արժե 24,5 հազ. դրամ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |