ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՊԱՀՊԱՆՈՂ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ17 հոկտեմբերի 2001 - 00:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը առաջարկել է փակել Բաքվում գործող «Իսլամական ժառանգության վերածնունդ» կազմակերպությունը: Այդ մասին այսօր հայտարարել է հանրապետության ազգային անվտանգության նախարար Նամիգ Աբբասովը: Նրա խոսքերով, ԱԱՆ-ը միջազգային ահաբեկիչների հետ կազմակերպության կապը հաստատող բավականին տեղեկություն ունի: Ըստ ադրբեջանական մամուլի տեղեկությունների, Քուվեյթում կենտրոնատեղ ունեցող այդ կազմակերպության առաջնորդները սերտ կապեր ունեն համար մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի հետ: Նախարարի խոսքերով, «Իսլամական ժառանգության վերածնունդ» կազմակերպությունը ահաբեկիչների հետ կապեր ունեցող միակ կազմակերպությունը չէ: «Ադրբեջանի տարածքում ահաբեկչական նպատակներ հետապնդող մարդկանց ճնշող մեծամասնությունը գտնվում է մեր հսկողության տակ»,- հայտնել է Աբբասովը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |