Microsoft-ի ինովացիոն կենտրոնն Երևանում կաջակցի տեղական արտադրողին![]() 20 մայիսի 2010 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Արդեն ընթացիկ տարում Հայաստանում կբացվի առաջին ինովացիոն կենտրոնը Կովկասի տարածաշրջանում, հագեցած ամենաժամանակակից սերվերներով, ցանցային սարքավորումներով և տեխնոլոգիաներով, մայիսի 20-ին լրագրողներն է հայտնել Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրրգոր Բարսեղյանը: «Նախագծի շրջանակներում Microsoft-ի ինովացիոն կենտրոնը կհամագործակցի ցանկացած ընկերության հետ` ինչպես գործընկեր, այնպես էլ մրցակից: Կենտրոնի գաղափարը կայանում է նրանում, որ ժամանակակից տեխնոլոգիաները մատչելի լինեն տեղի մասնագետների ու ընկերությունների, ինչպես նաև շարքային օգտվողների համար»,-ասել է նա: Նախագիծը կհովանավորվի բոլոր գործընկերների կողմից 3 տարվա ընթացքում և, ըստ Microsoft-ի ներկայացուցչության տնօրենի , տվյալ պահին բյուջեն արդեն գերազանցում է 2,5 մլն դոլարը: «Մենք վստահ ենք, որ երեք տարի անց Կենտրոնն արդեն կկարողանա ծածկել իր ծախսերը»,-հավելել է նա: Ըստ մասնագետի, նախաձեռնության հիմնական նպատակն է հայկական պրոդուկտի և ծառայությունների ստեղծումը, որը կվաճառվի արտերկրում, ինչը թույլ կտա հավասարակշռել իրավիճակը, երբ հայ մասնագետները հիմնականում կատարում են օտարերկրյա պատվերներ: «Հայկական արտադրանքի վաճառքի լավագույն գործընկերը կդառնա Microsoft-ը, քանի որ ընկերությունը հզոր մարքեթինգային հնարավորություններ և մեծ փորձ ունի»,-ասել է Գրիգոր Բարսեղյանն` ընդգծելով, որ ինովացիոն կենտրոնի լավագույն բաղադրիչը ոչ միայն տեխնիկական վերապատրաստումն է, այլ նաև վերապատրաստումը վաճառքի և մարքեթինգի ոլորտներում: «Մի բան է, երբ մասնագետը կարող է որակով կատարել պատվերը և այլ բան է, երբ հարկավոր է կարողանալ վաճառել որակյալ պրոդուկտը համաշխարհային շուկայում»,-նշել է նա: Կենտրոնը կստեղծվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |