ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Հունաստանի զինվորական գերատեսչությունների ղեկավարները ընդունել են 2002 թվականի զինվորական գործակցության ծրագիրը: Օրերս Աթենքում, Հայաստանի ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի պաշտոնական այցի ընթացքում, ստորագրվեց համապատասխան փաստաթուղթ : Իսկ երկուշաբթի Երեւան կժամանի Հունաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դիմիտրիուս Ապոստոլակիսը, որը բանակցություններ կվարի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ գլխավոր շտաբի պետ Հարությունյանի հետ: Մասնավորապես, կքննարկվեն հունական կողմի օգնությամբ հայկական խաղաղարար գումարտակի ստեղծման եւ Հունաստանի զինվորական ակադեմիաներում հայ զինվորականների ուսուցման հարցերը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---