ՀՀ կառավարական պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ կառավարական պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղն առավոտյան կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 26-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Մուշեղ Թումասյանն ու պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---