ՃՇՏՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՈՆՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ17 հոկտեմբերի 2001 - 00:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի տնտեսական զարգացման, ֆինանսների եւ էներգետիկայի նախարարությունները ներկայացնող ռուսաստանյան փորձագետների մեծ խումբ շարունակում է ուսումնասիրել հայկական ձեռնարկությունների վիճակը` համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար: Ներկայումս ճշտվում է հայկական այն ձեռնարկությունների վերջնական ցուցակը, որոնց արժեթղթերի մի մասը նախատեսված է փոխանցել ռուսաստանյան կողմին: «Արմինֆո» գործակալության տվյալներով, այդ ցուցակում են` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Մարս» գործարանը, «Օրբիտա» էլեկտրոնային ձեռնարկությունը, «Հայէլեկտրամեքենան», մաթեմատիկական մեքենաների գիտաարտադրական եւ ավտոմատ համակարգերի ղեկավարման ինստիտուտները, նյութաբանության ինստիտուտը, Հրազդանի ՀԷԿ-ը եւ Որոտանի հիդրոկասկադը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |