ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի բանաձևը չի համապատասխանում ԵՄ դիրքորոշմանը![]() 21 մայիսի 2010 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունած դրույթները, որոնք վերաբերվում են ղարաբաղյան հակամարտությանը, չեն համապատասխանում ոչ Մադրիդյան սկզբունքներին, ոչ Ակվիլայում արված հայտարարություններին, ոչ էլ Մայնդորֆյան հռչակագրին: Այդ մասին Արգենտինայի ԱԳ նախարար Խորխե Տայանայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, փաստաթղթում լիակատար խառնաշփոթ է ձևակերպումների մեջ: Միաժամանակ նա նշեց, որ դրա պատճառն այն հանգամանքն է, որ բանաձևի հեղինակը երբեք չի եղել Ղարաբաղում և չի խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ: «Որոշ դրույթներ հակասում են նաև ԵՄ դիրքորոշմանը, որը հստակ արտահայտվել է 2009-ին Աթենքում»,- ասաց Նալբանդյանն`ավելացնելով, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է Աթենքում հնչած ԵՄ դիրքորոշման հետ: Մայիսի 20-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցան բանավեճեր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ Եվրոպայի փոխհարաբերությունների շուրջ: Այդ թեմայով բանաձև ներկայացրեց բուլղարացի եվրապատգամավոր Սոցիալիստների և դեմոկրատների խմբին հարող Եվգենի Կիրիլովը: Փաստաթղթում անհանգստությում է արտահայտվում տարածաշրջանում ռազմական ծախսերի աճի հետ կապված և կոչ է արվում «դուրս բերել հայկական զորքերն Ադրբեջանի բռնազավթված տարածքներից»: Եվրախորհրդարանը կոչ արեց կողմերին ակտիվացնել խաղաղ բանակցությունները տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: «ԵՄ-ը վճռականապես դատապարտում է ուժի կիրառման հնարավորությունն այդ հակամարտության լուծման համար, դրա կիրառումն արդեն բացասաբար է անդրադարձել տարածաշրջանի վրա և լուրջ հետևանքներ է առաջացրել տեղի բնակչության համար,- ասվում է բանաձևում: - Երկու կողմերն էլ պետք է անպայման հավատարիմ մնան 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրին»: Պատգամավորներն անհագստություն են արտահայտել այն առիթով, որ «հարյուր հազարավոր փախստականներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք, իսկ նրանց իրավունքները, ներառյալ վերադարձի, սեփականության և անձնական անվտանգության իրավունքը, ոտնահարվում են: «Մենք կոչ ենք անում հաշվի առնել տեղահանված մարդկանց շահերը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- ընդգծել են նրանք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |