ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ16 հոկտեմբերի 2001 - 23:30 AMT PanARMENIAN.Net - Թուրք-ամերիկյան միության համագումարը դիմել է կոչով այդ կազմակերպության բոլոր անդամներին եւ «ուղղակի բարեկամներին» ուղարկել նամակներ ԱՄՆ-ի սենատ` աջակցելու սենատոր Բրաունբեկի կողմից առաջարկված օրինագծին: Ինչպես հայտնի է, Բրաունբեկը հանդես է եկել առաջարկով` օժտել ԱՄՆ-ի նախագահին իրավունքով, վերացնելու1992 թվականին կոնգրեսի կողմից ընդունած 907-րդ ուղղումը, որն արգելում է ամերիկյան վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ նա չի վերացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Կազմակերպության պաշտոնական սայթում զետեղված է բլանկ, որն առաջարկվում է լրացնել եւ էլեկտրոնային փոստով ուղարկել ամերիկյան կոնգրեսի անդամներին: Նամակի պատրաստի տեքստում ասվում է, որ պատժամիջոցի վերացման դեպքում «Ադրբեջանը կարող է ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին տրամադրել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային միջանցք»: Այնինչ, պաշտոնական Բաքուն փորձում է համոզել աշխարհին, որ չի պայմանավորում Միացյալ Նահանգներին օգնության ցուցաբերումը Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների իրականացման ընթացքում Վաշինգտոնի կողմից 907-րդ ուղղման վերացմամբ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |