Բաքուն թույլ չի տվել իր ներկայացուցչին մասնակցել Երևանում ընթացող խորհրդաժողովին![]() 21 մայիսի 2010 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Երևանում իր աշխատանքն է սկսել ամենամյա միջազգային «Կովկաս 2009» խորհրդաժողովը` կազմակերպված Կովկասի ինստիտուտի կողմից: «Այդ խորհրդաժողովն արդեն 6-րդն է, և առաջին անգամ դրան չի մասնակցում Ադրբեջանի ներկայացուցիչը»,- ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի բացակայության պատճառը կապված է հարևան երկրի ներքաղաքական իրավիճակի հետ: «Անկասկած, իր դերը խաղացել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները: 10 օր առաջ ադրբեջանցի զեկուցողը հաղորդել է, որ չի կարող մասնակցել խորհրդաժողովին իրենից անկախ պատճառներով»,- նշել է Իսկանդարյանը: «Ինչպես անցյալ տարիներին, ադրբեջանական կողմի նախնական համաձայնությունը ստացվել էր, և մենք պետք է լսեինք զեկույց 2009-ին Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին: Սակայն նա չի ժամանել և մեր խորհրդաժողովը մնաց առանց Ադրբեջանի մասին զեկույցի»,- ասել է Ալ. Իսկանդարյանը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին իրազեկ աղբյուրներից, ադրբեջանցի պատվիրակին ուղղակի թույլ չեն տվել ժամանել Երևան: Խորհրդաժողովի ժամանակ ելույթ ունեցած Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության գործերի հավատարմատար Օննո Սիմոնսը նշեց, որ Հարավային Կովկասը որակական փոփոխություններ է կրել 2008-ի օգոստոսյան պատերազմից և 2009-ի հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո: Սակայն, նրա խոսքերով, դեռ արդի են մնում տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հարցերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |