Հայաստանում տեղի կունենան Վանի հերոսամարտի 95-ամյակին նվիրված միջոցառումներ![]() 21 մայիսի 2010 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Վանի հերոսական ինքնապաշտպանության 95-ամյակի առթիվ Հայաստանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Այդ մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Գագիկ Բաղդասարյանը: «Այդ հիշարժան տարեթվին նվիրված միջոցառումները մեկնարկել են դեռևս ապրիլին` Ժողովրդական արվեստի թանգարանում «Վանը կորցրել ենք, սակայն Վանի մշակույթը չենք կորցրել» խորագրով միջոցառմամբ, որի ընթացքում ներկայացվել է Վանի մշակույթը եւ փաստագրական ֆիլմ»,-ասել է Գագիկ Բաղդասարյանը: Նա հավելել է նաև, որ մայիսի 22-ի Երեւանի Վասպուրական պուրակում տեղի կունենա ծառատունկ: Նրա խոսքերով, նույն օրը Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որին կամսնակցեն այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, վանեցիների ժառանգներ: «Մայիսի 23-ին «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի մոտ տեղի կունենա ևս մեկ տոնական միջոցառում»,-ասել է Բաղդասարյանը` հավելելով, որ հունիսի սկզբին համազգային թատրոնում կբեմադրվի «Շխոնց Միհրան» ներկայացումը: Բաղդասարյանը նշել է, որ միջոցառումները կազմակերպվել են Արմենական-ՌԱԿ կուսակցության հետ համատեղ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |