Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին![]() 21 մայիսի 2010 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ Ազգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ այն կնպաստի շատ բարձր մակարդակի վրա գտնվող հայ-չինական հարաբերությունների զարգացմանը: Չինաստանի դեսպանը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի ողջույնները: Նրա խոսքերով` Հայաստանի ու Չինաստանի խորհրդարանների միջեւ շատ լավ հարաբերություններ են հաստատված, իսկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի` Չինաստան կատարած այցը լուրջ խթան հանդիսացավ դրանց, ինչպես նաեւ այլ ոլորտներում կապերի ակտիվացման համար: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ, չնայած երկրների միջեւ առկա մեծ հեռավորությանը, ամեն ինչ պիտի անել` զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում, ինչի համար մեծ ներուժ կա: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկեց անցկացնել գործարար համաժողովներ` երկու երկրների գործարարների միջեւ շփումներն ակտիվացնելու նպատակով: Նա իր պատրաստակամությունը հայտնեց որպես խորհրդարանի նախագահ աջակցել փոխհարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |