Թուրքիայի շահերը տարածվում են Կովկասից մինչև Մերձավոր Արևելք![]() 21 մայիսի 2010 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան լիարժեք ձևավորված տարածաշրջանային պետություն է, որի շահերը տարածվում են Կովկասից մինչև Բալկաններ ու Մերձավոր Արևելք: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերի համաձայն, նեոիսլամիզմը, որով զինվել է Արդարություն և զարգացում կուսակցությունը, ավանդական իսլամիզմից տարբերվում է այն բանով, որ նախընտրում է «փափուկ ուժը»: «Դա դիվանագիտությունն է, տնտեսությունը, դեպի Եվրոպա ձգտումը: Պետք է նշել նաև, որ Թուրքիան Արևմուտքի համար միանգամայն կանխատեսելի գործընկեր է: Ավելին, երկրի շահավետ տարանցիկ դիրքն ազդում է ոչ միայն գազատարների, այլև դիվանագիտության վրա և, իհարկե, իսլամիզմը, որ մերձեցնում է Թուրքիային մահմեդական աշխարհի հետ», - ասել է քաղաքագետը: Տարածաշրջանային ուժերի մասին խոսելով, Սերգեյ Մարկեդոնովն ասել է, որ Առանց Իրանի ԱՄՆ-ն չի կարող լուծել Իրաքի և Աֆղանստանի հիմնախնդիրները: «ԱՄՆ-ի և Իրանի շահերը Աֆղանստանում միանգամայն համընկնում են: Իրանը նույնպես կարող է նվազագույնի հասցնել իսլամական արմատականությունը», - ընդգծել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |