Արգենտինայի դիրքորոշումը հստակ է` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթակա չէ![]() 21 մայիսի 2010 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինյան Հանրապետության արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Խորխե Տայանային, ով Երեւանում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության բացման առիթով: ՀՀ նախագահը շնորհավորել է պարոն Տայանային Արգենտինայի անկախության 200-ամյակի, նաեւ` Հայաստանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-արգենտինյան հարաբերությունների ներկա մակարդակի մասին եւ նշել, որ պետք է օգտագործել դրանք առավել ընդլայնելու հնարավորությունները: Խորխե Տայանան ասել է, որ իր երկիրը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացումը, եւ հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում դեսպանություն բացելը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Կողմերը քննարկել են հայ-արգենտինյան քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում ակտիվորեն շարունակելու, տնտեսական համագործակցությունը խթանելու, մշակույթի եւ սպորտի բնագավառներում շփումներն աշխուժացնելու վերաբերյալ հարցեր: Արտգործնախարար Տայանան նշել է, որ Արգենտինան պատրաստ է օժանդակել Հայաստանին տնտեսության զարգացման ծրագրերում, մասնավորապես` գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաներ ներդնելու գործում: Զրուցակիցները նշել են, որ արգենտինահայ համայնքը կապող օղակ է երկու երկրների միջեւ, ինչի վկայություններից է նաեւ Հայաստանում բազմաթիվ արգենտինացի գործարարների ներկայությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներին: Արգենտինայի արտգործնախարարի խոսքով` իր երկրի դիրքորոշումը ցեղասպանության հարցում հստակ է` ցեղասպանության փաստը կասկածի ենթակա չէ: Խորխե Տայանան անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին` ընդգծելով, որ դրանք չեն նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |