Մայիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց Սիրիայի քրիստոնյա եկեղեցիների եպիսկոպոսների ներկայացուցչական պատվիրակությանը![]() 21 մայիսի 2010 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հրավերով Հայաստան ժամանած Սիրիայի քրիստոնյա եկեղեցիների եպիսկոպոսների ներկայացուցչական պատվիրակությանը` Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Սիրիայի հետ հարաբերությունները թևակոխել են որակական նոր փուլ, ինչը նշանավորվեց երկու երկրների նախագահների փոխայցելություններով, տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացմամբ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-սիրիական բարեկամական հարաբերություններին, մտքեր փոխանակեցին միջկրոնական համակեցության խնդիրների շուրջ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Սիրիայում կրոնական համայնքների կենսագործունեության համար ստեղծված պայմանները: Հյուրերի խնդրանքովՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանիդիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |