Թուրքիայի մուտքը ԵՄ մոտակա 25-30 տարում քիչ հավանական է![]() 21 մայիսի 2010 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Փարիզում տեղի ունեցած «Թուրքիան դեռևս գնում է դեպի Արևմո՞ւտք» համաժողովում ֆրանսիացի լրագրող և ժողովրդագրության փորձագետ Բեռնար Գետտան հայտարարել է, որ ներկայում, համենայնդեպս, մոտակա 25-30 տարվա ընթացքում, քիչ հավանական է Թուրքիայի մուտքը ԵՄ: Նրա խոսքերի համաձայն, իսլամական արմատականությունն ու մահմեդականների զանգվածային տարագրությունը էապես սառեցրին Եվրամիությունը: «ԵՄ-ի ընդլայնումը անկարգության է հանգեցնում, նավը լեփ-լեցուն է», - ասել է նա, PanARMENIAN.Net ին հաղորդել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: 1981 թ. Albert Londres մրցանակի դափնեկիր Բեռնար Գետտան աջակցում է Թուրքիային` ԵՄ մուտք գործելու: ![]() ![]() Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններ Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններն սկսել է 2005 թ. : 1963 թ. Թուրքիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն երկիրն իրավունք է ձեռք բերում ԵՄ մուտք գործելու: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |