Հայաստանը շահագրգիռ է ԵվրԱսՏԸ-ի հետ փոխգործակցության հարցում![]() 21 մայիսի 2010 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում կառավարությունների ղեկավարների մակարդակով գումարվել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) միջպետական խորհրդի 26-րդ նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հայաստանն այդ կառույցին մասնակցում է դիտորդի կարգավիճակով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանը կառույցում ունի դիտորդի կարգավիճակ, սակայն հետևում է կազմակերպության զարգացման ընթացին և հետաքրքրված է համագործակցությամբ: «Մենք շահագրգիռ ենք ԵվրԱսՏԸ-ում մեր փոխգործակցության ընթացքով և կապերի խորացմամբ, քանի որ այս կառույցում են մեր ռազմավարական գործընկերները, և մենք մեր գործակցությունն իրականացնում ենք նաև ՀԱՊԿ շրջանակներում: Մենք բավական արդյունավետ ենք աշխատում կառույցի հանձնաժողովներում և աշխատանքային խմբերում, այդ թվում` հակաճգնաժամային հիմնադրամում և բարձր տեխնոլոգիաների կենտրոնում: Հայաստանը հանդես է գալիս նախաձեռնություններով և նախագծերով, որոնք հետաքրքրում են մեր գործընկերներին: Մենք վստահ ենք, որ այդ նախագծերը կնպաստեն կառույցի ներսում ինտեգրվածության մակարդակի բարձրացմանը»,-վստահություն է հայտնել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը: Նա հիշատակել է հակաճգնաժամային հիմնադրամի շրջանակներում Հայաստանի ներկայացրած մի շարք նախագծերը, առաջին հերթին` «Նաիրիտ» և «Հայէլեկտրոմաշ» գործարանների գործարկման և զարգացման ծրագրերը, որոնք կարևոր նշանակություն ունեն, և դրանցով շահագրգիռ են նաև կառույցի անդամ-երկրները: «Հակաճգնաժամային հիմնադրամում ներկայացրել ենք նոր նախագիծ` «Հյուսիս-հարավ» երկաթուղային ճանապարհի կառուցման ուղղությամբ: Դա մեծ ծրագիր է, որի իրականացման համար Հայաստանի կառավարությունը պատրաստ է երաշխիքներ տրամադրել: Դա խոշոր նախագիծ է, որը կրում է սոցիալական և տնտեսական բնույթ, և ունի կարևոր քաղաքական նշանակություն»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Նա վստահություն է հայտնել, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն կառաջացնի ԵվրԱսՏԸ-ում` հաշվի առնելով նաև, որ Հայաստանի երկաթգծերը գտնվում են «Հարավկովկասյան երկաթուղիների» հսկողության ներքո: Վարչապետը տեղեկացրել է, որ ՌԴ-ի հետ համատեղ Հայաստանում բացվել է բարձր տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն, որը սկսել է գործել վերջերս: «Հույս ունեմ, որ ԵվրԱսՏԸ-ի շրջանակներում ԱՊՀ երկրները կարող են քննարկել նախագծերի իրականացման ընթացքը և հակաճգնաժամային միջոցառումների իրագործման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը` հիշեցնելով, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանն արդեն իսկ որոշում է կայացրել 40 միլիոն դրամի հումանիտար օգնություն հատկացնել Տաջիկստանին: Հանդիպումը եզրափակվել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի անունից տրված աշխատանքային ճաշով: Նույն օրը տեղի է ունեցել նաև Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |