ԱՊՀ երկրների վարչապետները քննարկել են կառույցի 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը![]() 22 մայիսի 2010 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում այսօր գումարվել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Նիստի օրակարգում ընդգրկված էին մոտ քսան փաստաթղթերի նախագծեր, որոնք միտված են կառույցի անդամ-երկրների միջեւ համագործակցության ակտիվացմանն ու խորացմանը տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, անվտանգության ապահովման բնագավառներում: Բոլոր նախագծերը քննարկվել եւ հաստատվել են: Քննարկված հարցերի շարքում կարեւոր տեղ է գրավում ԱՊՀ տարածքում տնտեսական համագործակցությունը: Գործադիր մարմինների ղեկավարները քննարկել են ԱՊՀ մասնակից-պետությունների էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնցեպցիայի իրագործման առաջնային միջոցառումների մասին որոշումը: Վարչապետները հաստատել են ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորման փուլերի վերաբերյալ արձանագրությունը: ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել Մոսկվայի գեոդեզիայի եւ քարտեզագրության պետական ինստիտուտին կադաստրի, երկրաբանության, քարտեզագության մասնագետների պատրաստման բազային կազմակերպության կարգավիճակի շնորհման հարցին: Ուշադրության կենտրոնում է եղել նաեւ ԱՊՀ երկրների վետերանների կազմակերպությունների առջեւ ծառացած սոցիալական խնդիրների լուծման ծրագիրը: Անկախ պետությունների համագործակցության կառույցի գյուղատնտեսական արդյունաբերական համակարգի գործունեության վերաբերյալ որոշման կայացումը նույնպես ընդգրկված էր նիստի օրակարգում: ԱՊՀ մասնակից-պետությունների վարչապետները քննարկել են նաեւ կառույցի 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Ինչպես նշել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը, բաց եւ անկեղծ մթնոլորտում ծավալվող երկխոսությունը կառույցին զարգանալու հնարավորություն է տալիս: Հաջորդ տարի ԱՊՀ-ն կտոնի հիմնադրման 20-ամյակը, եւ, ըստ նրա, պետք է առաջ շարժվել` հիմնվելով երկարաժամկետ ծրագրերի վրա` մինչեւ 2020 թվականը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |