ԵՄ-ն երբեք չի պահանջել զորքերը դուրս բերել Ղարաբաղից մինչ հակամարտության համապարփակ կարգավորումը

ԵՄ-ն երբեք չի պահանջել զորքերը դուրս բերել Ղարաբաղից մինչ հակամարտության համապարփակ կարգավորումը

PanARMENIAN.Net - «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (EuFoA) գտնում է, որ Եվրախորհրդարանի Ղարաբաղին վերաբերող բանաձևի դրույթները մոլորության մեջ են գցում հանրությանը: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած EuFoA-ի հաղորդագրության մեջ, բանաձևի 7-րդ դրույթը հաստատում է, որ ԵՄ պահանջները պետք է համապատասխանեն Մադրիդյան սկզբունքներին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների Ակվիլայի հայտարարությանը, որ արվել է 2009թ. հուլիսին: «Դա նշանակում է, որ զորքերի դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե անվտանգության բավարար երաշխիքներ լինեն և որոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը Ղարաբաղի բնակչության կամքի արտահայտման և բոլոր փախստականների ու բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի հիման վրա: ԵՄ ոչ մի կառույց մինչ օրս չի պահանջել, որ զորքերը դուրս բերվեն մինչ հակամարտության համապարփակ կարգավորումը»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ըստ կազմկերպության ներկայացուցիչների, Եվրախորհրդարանի բանաձևը չի փոխում այդ դիրքորոշումը:

EuFoA-ն ուշադրությունը հրավիրում է նրան, որ Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում ընդլայնել Ղարաբաղի համար նախատեսված ԵՄ ծրագրերը և հավանություն է տալիս եվրոպացի պաշտոնյաների այցերին հանրապետություն: «Դա նպաստավոր կլինի տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի համար: Զեկույցում ասվում է նաև, որ հայ-թուրքական մերձեցումը և Ղարաբաղի շուրջ բանակցություններն առանձին գործընթացներ են: ԵՄ-ն նաև կոչ է անում Երևանին ու Անկարային վավերացնել ու կատարել արձանագրությունների կետերն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում` դրանով իսկ սատարելով Հայաստանի դիրքորոշմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---