Արցախի խորհրդարանական ընտրություններին հետևելու համար դիտորդներ են ժամանում Ղարաբաղ22 մայիսի 2010 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Միջազգային հասարակական քաղաքականության և իրավունքի խմբի ամերիկացի ու հոլանդացի ներկայացուցիչներին` կազմակերպության գլխավոր փաստաբան Մայքլ Կովակայի գլխավորությամբ, ովքեր Արցախ են ժամանել խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարը կարևորել է հանրապետությունում տեղի ունեցող ընտրություններին Ամերիկայի և Նիդերլանդների դիտորդների մասնակցությունը՝ այն համարելով ժողովրդավարության զարգացման գործում օգտակար համագործակցության դրսևորումներից մեկը: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում տեղի ունեցող ընտրություններին արտասահմանյան դիտորդների մասնակցությունը չպետք է քաղաքականացվի, և ամերիկյան ու եվրոպական դիտորդների ժամանումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ քաղաքակիրթ աշխարհի համար նման մոտեցումն անընդունելի է: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |