GTZ-ն Հայաստանում իրականացնում է բնական ջրամբարների ուսումնասիրման ծրագիր![]() 22 մայիսի 2010 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սկիզբ է առել բնական ջրամբարների, լճերի ու առուների մասին բնակչության տեղեկացվածության բարձրացման ծրագիրը: Այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է գերմանական տեխնիկական համագործակցության միության կենսաբազմազանության վարչության (GTZ) ծրագրի ղեկավար Թոմաս Էբեռերը: Ըստ բանախոսի, GTZ-ն Հայաստանի գիտության և կրթության ու բնապահպանության նախարարությունների հետ համատեղ ակտիվ գործունեություն է վարում էկոլոգիայի բնագավառի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ: Ծրագրի շրջանակներում հայկական դպրոցների 120 ուսուցիչ վերապատրաստման դասընթացներ է անցել; Նրանք հիմա ակտիվորեն գործնական աշխատանքներ են վարում և դպրոցականների համար էքսկուրսիաներ կազմակերպում: Թ.Էբեռերը կարևորել է բնության հետ երեխաների շփումը: Այդ պատճառով նա առաջարկում էր հաճախակի բնության գրկում կենսաբանության դասեր անցկացնել, հաճախ քաղաքից դուրս գալ, ուսումնասիրել բնությունը գործնականորեն: Հայաստանում GTZ-ի մեկ այլ ծրագիր է նաև բնական ջրամբարների ուսումնասիրման մրցույթի կազմակերպումը հանրապետության դպրոցականների համար; Մրցույթին մասնակցելու են մոտավորապես 80 հայկական դասարաններ, իսկ արդյունքները ամփոփվելու են սեպտեմբերի 18-ին տեղի ունեցող Ջրային պաշարների համաշխարհային օրը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |