2010 թ. լույս կտեսնի Հայաստանի ֆլորայի և ֆաունայի նոր կարմիր գիրքը22 մայիսի 2010 - 18:04 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. աշնանը լույս կտեսնի Հայաստանի ֆլորայի և ֆաունայի նոր կարմիր գիրքը: Այս մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վարչության կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը: Նրա խոսքերի համաձայն, գրքի վրա աշխատանքները շուտով կավարտվեն: Այդ նոր կարմիր գիրքը հնի համեմատ լրացվել է 85 նոր բույսերով, 452 հազվագյուտ տեսակի բուսատեսակներով և 40 սնկերի տեսակներով: Դրանք նախկինում չեն գրանցվել: «Վատ վիճակում է գտնվում ֆաունան: Կորստյան մատնվող կենդանիների քանակը, որ նկարագրվում է այդ նոր գրքում, հասնում է 153 ողնաշարավոր և 155 անողնաշարավոր կենդանիների` նախկինում գրանցված 99-ի փոխարեն», - ասել է Տ. Դանիելյանը: Նախկին կարմիր գիրքը հրատարակվել է 1990 թ.: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |