18:00-ի դրությամբ Արցախում ընթացող խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 59%-ը

PanARMENIAN.Net - Տեղական ժամանակով 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացող խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 59%-ը կամ 56 228 հոգի: Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 95 303: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ԼՂՀ-ից, ամենամեծ ակտիվությունն ընտրողները ցուցաբերել են Հադրութի (73.5%), Ասկերանի (70.41%) և Մարտունու (66.72%) ընտրատարածքներում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---