Սերժ Ավեդիքյանը «Ոսկե արմավենու» է արժանացել անիմացիայի համար24 մայիսի 2010 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը 63-րդ Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանացել կարճամետրաժ «Շան կյանքը» ֆիլմի համար: Դա անիմացիոն ֆիլմ է, որը պատմում է Օսմանյան կառավարության կողմից թափառող շներին Կոստանդնուպոլսից դուրս բերելու և Մարմարի ծովում գտնվող անմարդաբնակ կղզի տեղափոխելու մասին: Մրցանակը հանձնել են Ատոմ Էգոյանն ու Միշել Ռոդրիգեսը, PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագորղ Ժան Էքիյանը: Ըստ հեղինակի, դա փոխաբերական իմաստ ունեցող ֆիլմ է, որը պատմում է հայերի ճակատագրի մասին Օսմանյան կայսրությունում: «Ես ֆիլմեր եմ նկարահանում պատմության համար, որպեսզի չխզվի կապը իմ պապի և իմ երեխաների միջև»,-մրցանակի հանձնման արարողության ժամանակ ասել է Ավեդիքյանը: Շան կղզու մասին պատմությունը նկարագրված է ֆրանսահայ գրող Վահե Քաչայի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Դաշյունն այգում» վեպում: 1910 թվականին կղզի է տեղափոխվել շուրջ 30 հազար թափառող շուն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |