Ըմբշամարտիկներ Վարոս Պետրոսյանն ու Արտակ Հովհաննիսյանը նվաճել են օլիմպիական պատանեկան խաղերի ուղեգիր![]() 24 մայիսի 2010 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-23-ին Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվեցին ազատ և հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան միջազգային մրցումներ, որի ընթացքում խաղարկվեցին սինգապուրյան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հունահռոմեական ըմբշամարտում 85 քաշային կարգում Վարոս Պետրոսյանը դարձավ արծաթե մրցանակակիր, իսկ Արտակ Հովհաննիսյանը 46 կգ ք/կ-ում արծաթ է նվաճել ազատ ըմբշամարտում: Օգոստոսի 14-26-ին երկու մարզիկներն էլ մասնակցելու են Սինգապուրում տեղի ունեցող օլիմպիական պատանեկան խաղերին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Գևորգ Համբարձումյանը (76 կգ ք/կ) գրավել է 3-րդ տեղը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության մարզական բարձրագույն նվաճումների վարչության պետ Լյովա Վարդանյանը: Մինչ այդ Սինգապուրում հանդես գալու իրավունք էին նվաճել 5 պատանի մարզիկ ևս` 2 ծանրորդ, դյուդոյիստ, հրաձիգ և ատլետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |