ՀԿԵՈւ-ում մշակվում է նոր Հավաքական պայմանագիր 2010-2012թթ. համար25 մայիսի 2010 - 10:39 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում պատրաստվում է 2010-2012թթ. Հավաքական պայմանագրի նոր հրատարակությունը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Դրա հետ կապված` Երևան է ժամանել «ՌԵՈւ» ԲԲԸ-ի Սոցիալական զարգացման բաժանմունքի ղեկավար Օլեգ Դուդկինի գլխավորած հանձնաժողովը, որի նպատակը հայ գործընկերներին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելն է: Գործող հավաքական պայմանագիրը, որը կոչված է կարգավորել սոցիալ-աշխատանքային հարցերն աշխատողի և գործատուի միջև, կազմվել է խորհրդային նմուշի հավաքական պայմանագրի հիման վրա և չի համապատասխանում բաժնետոմսային հասարակության ժամանակակից պահանջներին, որպիսին «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն է: Նոր պայմանագիրը մշակողների առաջ դրված է նրանում հետևյալ նպատակների արտացոլումը. ընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացում, երկու կողմերի սոցիալական պատասխանատվության ուժեղացում արտադրական-տնտեսական գործունեության արդյունքների համար, աշխատակիցների մոտիվացիայի մակարդակի և աշխատանքի արտադրողականության բարձրացում: Պայմանագրում աշխատողների շահերը ներկայացնելու է ՀՀ երկաթուղայինների հանրապետական մասնագիտացված արհմիությունն Աշոտ Խլղաթյանի նախագահությամբ, իսկ գործատուի շահերը` «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի ղեկավարությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |