Ռազմական ռևանշի ցանկությունը Բաքվի բլեֆն է![]() 25 մայիսի 2010 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը ռազմական ռևանշի կդիմի, քանզի Ադրբեջանը տնտեսապես աճում է, իսկ ռազմական գործողությունները ներդրումների օգտին հնարավոր քարոզչություններից ամենավատն է: Ես դրան որպես Կովկասում բնական մի բլեֆի եմ վերաբերվում: Սպառնալիքները ոչ մեկին պատիվ չեն բերում»,- Երևանում լրագրողներին է ասել ԱՊՀ Երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով, Ռուսաստանի համար Ադրբեջանը փոխհարաբերությունների հարցում խնդրահարույց երկիր է: Զատուլինը հիշեցրել է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, չի պատրաստվում մասնակցել ԵվրԱսՏԸ-ին, և մշտապես հայտարարում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկու երկիր, մեկ ժողովուրդ են: «Ադրբեջանը ՎՈՒԱՄ-ի անդամն է, որը նախատեսվել է որպես ՀԱՊԿ ու ԵվրԱսՏԸ-ի, որոնց մասնակցում են Ռուսաստանն ու Հայաստանը, դեմ ուժերի անհրաժեշտ հակակշիռ»,- ասել է ռուս պատգամավորը` ավելացնելով, որ Ադրբեջանում ներկայիս քաղաքական վարչակարգի պայմաններում որոշակի հույս կա, որ չնայած այդ ողջ ռազմատենչ հռետորությանը, Ադրբեջանի իշխանությունները չեն հատի սահմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |