Թուրքիան ինքն իրեն բարդ կացության մեջ դրեց` ստորագրելով Արձանագրությունները Ցյուրիխում![]() 25 մայիսի 2010 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ինքն իրեն բարդ կացության մեջ դրեց` ստորագրելով Արձանագրությունները Ցյուրիխում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Նյու-Յորքի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը: Նրա կարծիքով, Թուրքիայի հետ կարելի է ընկերություն անել, բայց մոռանալ, թե ինչի է նա ընդունակ, չի կարելի: «Այժմ Թուրքիայի վրա մեծ ճնշում է գործադրվում ԱՄՆ, ԵՄ ու Ռուսաստանի կողմից: Ես հիշում եմ, երբ մասնակցում էի Թուրք-հայկական համաձայնության հանձնաժողովի (TARC) աշխատանքներին, թուրքերն ասում էին. պետք չէ մեզ վրա ճնշում գործադրել, բայց առանց ճնշման մենք ոչինչ չենք անի: Այդ ժամանակից արդեն 10 տարի է անցել, բայց ոչինչ չի փոխվել»,- ասել է Միհրանյանը: Ինչ վերաբերում է միջազգային կառույցների հայտարարություններին «Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունները չճանաչելու» մասին, ապա Միհրանյանը նկատել է, որ դա պարզապես հերթապահ խոսքեր են, որոնք ոչ մեկին պետք չեն և ոչինչ չեն պարտադրում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |