Արմեն Ռուստամյան. Պատշաճ աշխատանքի դեպքում կարելի էր կասեցնել Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ![]() 25 մայիսի 2010 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի գծով Եվրախորհրդարանի բանաձևի առաջին պատճառն այն է, որ հայկական կողմը բավական ակտիվ չպայքարեց Եվգենի Կիրիլովին զեկուցող նշանակելու դեմ: «Ես ի սկզբանե ծանոթ էի բանաձևի տեքստին: Այդ առիթով մենք նամակ հղեցինք սոցիալիստների խմբակցության նախագահին Եվրախորհրդարանում: Մեր աշխատանքի արդյունքում հաջողվեց հասնել նրան, որ զեկույցից հանվեցին որոշ` հայկական կողմի համար բացասական, դրույթներ: Սակայն, մենք տեսնում ենք, որ բանաձևում այնուամենայնիվ կան կետեր, որոնք խեղաթյուրում են իրականությունը»,-հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ Ռուստամյանի, հայկական կողմը պետք է պատվիրակություն գործուղի Եվրախորհրդարան, որը կներկայացնի Հայաստանի դիրքորոշումն այս բանաձևի վերաբերյալ: »Եվրախորհրդարանը պետք է հասկանա, որ նման բանաձևը վնասում է իր իսկ հեղինակությանը»,-նշել է Ռուստամյանը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, հնարավոր էր արդյոք կասեցնել բանաձևի ընդունումը` Ա.Ռուստամյանը նշել է. «Ես կարծում եմ, որ բավական ջանք գործադրելու դեպքում, հնարավոր կլիներ կասեցնել այդ բանաձևը»: Իր հերթին Ս.Նիկոյանը նշել է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ղարաբաղյան խնդիրը քննարկման առարկա չլինի տարբեր միջխորհրդարանական ձևաչափերում: «Քանի որ այդ կառույցների ներկայացուցիչները հիմնականում իրազեկ չեն ԼՂՀ խնդրին, իսկ Ադրբեջանը կարողանում է օգագործել նման լսարանների զգացմունքները»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |