Կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը25 մայիսի 2010 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Քննարկվել է Եվրոպական հանձնաժողովի` Հայաստանի մասին 2009 թվականի տարեկան զեկույցը, ամփոփվել են կատարված աշխատանքները և մատնանշվել առկա խնդիրները: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Եվրամիությունը դրական է գնահատել «Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի» կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքը, միաժամանակ` հնչեցվել են մի շարք մտահոգություններ. «Պետք է կարողանանք ապահովել միջոցառումների ծրագրով նախատեսված բոլոր գործողությունների պատշաճ իրականացումը` նախանշված ժամկետներում: Կան մի շարք խնդիրներ, որոնք լուծված չեն, որոշ նախարարություններ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողացել իրականացնել իրենց պարտավորությունները: Անհրաժեշտ է այդ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել, որպեսզի ավելի լավ արդյունքներ ունենանք»: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները` արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը ներկայացրել են Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև` խոր ու համապարփակ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նախատեսվում է հունիսին մեկնարկել և մինչև տարեվերջ ստորագրել Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը:Այս մասին հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |