Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարը կխթանի օտարերկրյա ներդրումները Հայաստանում![]() 26 մայիսի 2010 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարն ուժեղացնելու և դրա իրականացումը համակարգելու նպատակով կազմված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Միջոցառմանը ներկա էր Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության իրավունքի գծով խորհրդատու Ա. Կայես-Սանչեսը: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին օրակարգում ընդգրկված կեղծարարությանն ու հենությանն առնչվող հարցեր: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իր խոսքում կարևորելով Մտավոր սեփականության պաշտպանության մակարդակի բարձրացումը, շեշտեց, որ այն նաև կնպաստի միջազգային ասպարեզում երկրի դրական իմիջը ձևավորելու, երկրի նկատմամբ վստահություն ձեռք բերելու և ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ հնարավոր բանակցային գործընթացին: «Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարն ուժեղացնելու և դրա իրականացումը համակարգելու նպատակով կազմված միջգերատեսչական հանձնաժողովն այսօր կատարեց կարևոր քայլեր, որպեսզի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համապարփակ համակարգի ձևավորումը դառնա գերակայություն: Սա կօժանդակի օտարերկրյա ներդրումների հանար բարենպաստ միջավայրի ստեղծմանը և կկանխի առողջական խնդիրների առաջացումը կեղծված սննդամթերքի և դեղորայքի պատճառով»,- նշեց մտավոր սեփականության իրավունքի գծով խորհրդատու Ա. Կայես-Սանչեսը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |