Լեխ Վալենսա. Եվրոպան դեռևս պատրաստ չէ ընդունել բոլոր ցանկացողներին![]() 26 մայիսի 2010 - 11:39 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպան դեռևս պատրաստ չէ ընդունել բոլոր ցանկացողներին, սակայն մենք այնպես ենք աշխատում, որ հնարավորություն տանք մերձենալ Եվրոպային»,-Վարշավայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան: Ըստ նրա, այդ հնարավորությունը յուրօրինակ եվրոպական «նախամուտք է», որը թույլ է տալիս ընդլայնել համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում: «Պետք է մշակել այնպիսի կանոններ, որոնք զարգանալու հնարավորություն կտան Հայաստանի և Արևելյան գործընկերության մասնակից այլ երկրներին: Գուցե ապագայում տարբերություններն Ասիայի ու Եվրոպայի միջև ջնջվեն և սահմաններ չլինեն, սակայն այսօր պետք է սահմանել խաղի կանոնները: Մենք շատ տաբեր ենք և փոփոխություններն էլ չափազանց արագ են տեղի ունենում և երբեմն կարելի է կորցնել գործընթացի վերահսկողությունը, ինչը կարող է նոր հոգսերի աղբյուր հանդիսանալ»,-ասել է Լեհաստանի նախկին նախագահը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |