Վերսալում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար![]() 26 մայիսի 2010 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Հայ վետերանների ասոցիացիայի նախագահ և Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դը Մազյերի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը կբացի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, արարողության ժամանակ ծաղիկներ կդրվեն Երկրորդ համաշխարհային պատերազմում ընկածների հուշարձանին: Կբացվի նաև «Միասք Մանուշյանն ու հայերը Դիամդրության շարժման մեջ» խորագրով ցուցահանդեսը: Միսաք Մանուշյանը հայազգի հակաֆաշիստ է, Ֆրանսիայի ազգային հերոս: Կնոջ` Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը: 1943թ. օգոստոսից Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործում գերմանական օկուպանտների դեմ: 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվում և կտտանքների է ենթարկվում և երեք ամիս անց իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա անունով անվանվել են փողոցներ, հրապարակներ Փարիզում, Վալանսում, Մարսելում և Երևանում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |