Բորոդինի անվան քառյակն արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի»![]() 26 մայիսի 2010 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին վեցամյա ընդմիջումից հետո Բորոդինի անվան քառյակը կրկին ելույթ կունենա Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մայիսի 26-ին մամլո ասուլիսում: Նա նշել է, որ քառյակի համերգը տեղի կունենա «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: «Շատ կարևոր է, որ քառյակը հավատարիմ է մնացել իր ավանդույթներին: Կարևոր է նաև, որ քառյակն այս տարի նշում է իր 65-ամյակը: Այդ հոբելյանի, ինչպես նաև մեր մեծ հայրենակից, կոլեկտիվի անդամ Ռուբեն Ահարոնյանի ծննդյան օրվա հետ կապված ես կցանկանայի Բորոդինի անվան քառյակին հանձնել մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը` «Ոսկե մեդալը»: Այս մեդալում ամփոփված են հայ ժողովրդի բարի զգացմունքները Բորոդինի քառյակի նկատմամբ»: Նախարարը մեդալը հանձնել է քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանին: «Մեդալը պարտավորեցնում է մեզ ելույթ ունենալ այնպես, որ չհիասթափեցնենք նախարարությանը»,- նշել է երաժիշտն, ավելացնելով, որ այսօր քառյակը նվագելու է ամենալավ ստեղծագործությունները: Համերգը կբացի կոլեկտիվի այցեքարտը` Ալեքսանդր Բորոդինի «Նոկտյուրնը»: Կկատարվեն նաև Դմիտրի Շոստակովիչի ամենահայտնի 8-րդ կոնցերտը և Պյոտր Չայկովսկու 2-րդ կվարտետը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |