Իգոր Նայդին. «Հայաստանի հետ Բորոդինի քառյակին շատ բան է կապում»26 մայիսի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - «Վերջին տարիներին Բորոդինի անվ. քառյակը սերտորեն կապվել է Հայաստանին: Դա, անկասկած, քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանի շնորհիվ է: Սակայն խմբին Հայաստանի հետ նաև այլ օղակներ են կապում», - նշել է քառյակի ալտահար Իգոր Նայդինը` մայիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ քառյակի առաջին ուսուցիչը կամերային երաժշտության գիտակ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միքայել Տերիյանն էր, ով քառյակի անդամներին դեռևս ուսանողության տարիներից է դասավանդել: Նա պատմել է նաև 1980-ական թթ. նկարահանված մի ֆիլմի մասին, որը նվիրված է քառյակի 40 ամյակին: «Ֆիլմում լսվում է Մ. Տերիյանի կադրից դուրս հնչող ձայնը, որ պատմում է քառյակի յուրաքանչյուր անդամի մասին»: Ի. Նայդինը նշել է, որ Բորոդինի քառյակի համար օրինակ է ծառայել Կոմիտասի անվան հայտնի քառյակը. «Մենք շատ բան ենք այդ քառյակից սովորել»: Ներկայում Բորոդինի անվան քառյակի համերգացանկում կան նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: ![]() ![]() Բորոդինի անվան քառյակը Բորոդինի անվան քառյակը ռուսական լարային քառյակների շարքում առավել նշանավորներից է, նաև աշխարհում հաճախ ելույթ ունեցող կամերային անսամբլներից մեկը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |