Փոքր ՋԷկ-երի զարգացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկայի անկախության համար![]() 26 մայիսի 2010 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փոքր ՋԷԿ-երի զարգացումը մեծ նշանակություն ունի երկրի էներգետիկայի անկախության ամրապնդման և սոցիալական խնդիրների լուծման համար: Այս մասին Երևանում տեղի ունեցած փոքր ՋԷԿ-երի միության չորրորդ համաժողովի ժամանակ ասել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Կառավարությունը ծրագիր է մշակել, ըստ որի բարենպաստ իրավական և տնտեսական դաշտ է ստեղծվում այս բնագավառում ներդրումների համար», - ասել է նա: Նախարարի խոսքերի համաձայն, ներկայում երկրում գործում է ավելի քան 70 փոքր ՋԷԿ, որոնք ապահովում են երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 4 տոկոսը, ինչն էլ ուշագրավ և լուրջ ցուցանիշ է: Արմեն Մովսիսյանը նշել է նաև, որ փոքր ՋԷԿ-երը շատ հիմնախնդիրներ ունեն, որոնց մասին միությունը պարբերաբար հայտնում է էներգետիկայի նախարարությանը: Բացի այդ, իրավական կարգավորման վերաբերյալ հարցերն արդեն ներգրավվել են կառավարության զարգացման ծրագրում և մոտ ժամանակներում դրանք կլուծվեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |